Նյարդաբանություն
Ալցհեյմերի հիվանդություն. armeniamedicalcenter.am
Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձևն է։ Այն նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն առաջին անգամ նկարագրվել է 1907 թվականին գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհեյմերի կողմից:
Այն հիմնականում դիտվում է 65–ից բարձր տարիքում, բայց կարող է հանդիպել նաև նրա հազվադեպ տեսակը՝ վաղ Ալցհեյմերը:
Ախտանշանները
Հիվանդության սկիզբը հաճախ աննկատ է՝ թույլ ախտանշաններով, որոնք աստիճանաբար աճ են գրանցում: Վաղ շրջանում նկատվում է հիշողության կարճատև վատացում՝ հիվանդը չի հիշում նոր ձեռք բերած գիտելիքները կամ նոր կատարված իրադարձությունները, կարող է դրանց միանալ ապաթիան, որը կայուն ձևով պահպանվում է հիվանդության ողջ ընթացքում:
Հիվանդության զարգացմանը զուգընթաց վատանում է նաև հիշողությունը․ ի հայտ են գալիս խոսքի, կարդալու, գրելու և կոգնիտիվ գործառույթների խանգարումներ․ հիվանդը կորցնում է շրջապատում կողմնորոշվելու և իրեն խնամելու ունակությունները: Վատանում է նաև շարժումների կոորդինացիան, հիվանդները դադարում են ճանաչել նախ ծանոթներին, հետո արդեն նաև ընտանիքի անդամներին, դառնում է գրգռված, անհավասարակշիռ:
Ալցհեյմերի հիվանդության վերջին շրջանում հիվանդը լրիվ անօգնական է դառնում․ առանց կողմնակի օգնության նա այլևս ընդունակ չէ որևէ գործողություն իրականացնելու, կորցնում է մկանային զանգվածը, դժվարանում է տեղաշարժվել, կարող է նաև աստիճանաբար կորցնել խոսելու ունակությունը: Չնայած դեռևս դիտվում է ագրեսիա, բայց հիմնականում առկա է ապաթիան և հյուծվածությունը:
Ախտորոշումը
Ախտորոշման համար գնահատվում է հիվանդի պահվածքը, անցկացվում են մի շարք կոգնիտիվ փորձեր, արվում է նաև ՄՌՏ հետազոտություն:
Հիվանդության ելքի կանխատեսումը դժվար է, քանի որ հիվանդությունը երկարատև գաղտնի ընթացք է ունենում: Ախտորոշումից հետո կյանքի միջին տևողությունը մոտ յոթ տարի է: Մահը վրա է հասնում կամ թոքաբորբից կամ պառկելախոցերի հետևանքով:
էթիոլոգիան
Մինչ այժմ հիվանդության պատճառները ամբողջովին բացահայտված չեն: Հիվանդության հիմնական յուրահատկությունը ամիլոիդային թիթեղների և նեյրոֆիբրիլյար հանգույցների կուտակումն է ուղեղի հյուսվածքում: Վերջին տարիներին սկսել են հաճախ խոսել հիվանդության վարակիչ էթիոլոգիայի մասին. Այցհեյմերից մահացած հիվանդների ուղեղում հայտնաբերվել է պերիոդոնտին հարուցիչը /Porphyromonas gingivalis/:
Բուժման հարցեր
Բուժման ժամանակակից մեթոդներով հնարավոր է միայն փոքր-ինչ մեղմացնել ախտանշանները:
Բուժման տարբեր մեթոդներ դեռևս փորձարկման փուլերում են:
Ոչ ստերոիդային հակաբորբոքիչների երկարատև օգտագործումը որոշ հիվանդների մոտ մեղմացնում է հիվանդության զարգացումը:
Այլ դեղերից՝ հորմոնփոխարինող թերապիան կանանց մոտ, այլևս արդյունավետ չի համարվում դեմենցիայի ժամանակ: Գինկո բիլոբայի կանոնավոր օգտագործումը, որպես կոգնիտիվ գործընթացների կարգավորման միջոց, նույնպես դեռևս վիճելի է:
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ Ալցհայմերի հիվանդության զարգացման վտանգը մեծ է այն մարդկանց մոտ, որոնց աշխատանքը կապված է մագնիսական դաշտերի ազդեցության, օրգանիզմում մետաղների առկայության, հատկապես ալյումինի կամ լուծիչների օգտագործման հետ:
Կոգնիտիվ խանգարումների դեմ FDA и EMEA գործակալություններն առաջարկում են չորս պատրաստուկ՝ կենտրոնական ազդեցության խոլինեսթերազայի երեք ինհիբիտորներ և մեմանտին, NMDA-անտոգոնիստ:
2008 թ-ից օգտագործվել են ACh-ինհիբիտորներ՝ դոնեպեզիլ, գալանտամին, ռիվաստիգմին /հաբեր և պլաստիրներ/, որոնք արդյունավետ են սկզբնական և թեթև շրջաններում, երբեմն նաև՝ ուշ շրջանում: Միայն դոնեպեզիլն է օգտագործվում ծանր վիճակներում: Այս դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը և փսխումը /1-10 տոկոս դեպքերում/: Ավելի քիչ դիտվում են մկանային սպազմներ, բրադիկարդիա, ախորժակի, քաշի անկում, ստամոքսի թթվայնության բարձրացում:
2013 թ-ից փորձարկվում է ևս մեկ խոլինեսթերազայի ինհիբիտոր՝ գուպերզին Ա: Որոշ դրական տեղաշարժ Ալցհեյմերի թեթև և ծանր դեպքերում դիտվել է մեմանտին պատրաստուկի օգտագործման ժամանակ, որը նախատեսված է գրիպի բուժման համար:
Հազվադեպ դիտվող կողմնակի թույլ ազդեցություններից են՝ զգայապատրանքները, (հալյուցինացիա), գլխապտույտը, գլխացավը, հոգնածությունը:
Հիվանդության կանխարգելմանը փոքր-ինչ կարող են օգնել ճիշտ սնունդը՝ ծովամթերքը, մրգերը, բանջարեղենը, ձավարեղենը, ձիթայուղը, կարմիր գինին: Որոշ փորձերով բացահայտվել է քրքումի դրական ազդեցությունը ուղեղի պաթոլոգիկ փոփոխությունների վրա: Կապրիլաթթուն պարունակվում է կոկոսի յուղի մեջ, ինչը նվազեցնում է ամիլոիդային թիթեղիկներն ուղեղաբնում:
Կարևոր են մտային վարժանքները՝ ընթերցանությունը, սեղանի խաղերը, խաչբառեր լուծելը, նվագելը, կանոնավոր շփումը մարդկանց հետ:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն